SmartQuit. հավելված, որը կօգնի հրաժարվել ծխախոտից

SmartQuit. հավելված, որը կօգնի հրաժարվել ծխախոտից

2Morrow ընկերության մասնագետները մշակել են SmartQuit հավելվածը, որն անշուշտ օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են թողնել ծխելը:

Բեռնելով հավելվածը՝ օգտատերն առաջին հերթին մուտքագրում է անձնական տվյալները՝ սեռը, տարիքը, առօրյա սթրեսի չափաբաժինն ու անգամ գումարի այն չափը, որն օգտատերը մեկ շաբաթվա ընթացքում ծախսում է ծխախոտ գնելու համար: Կարևոր են նաև հոգեբանական հարցերը, որոնք օգնում են պարզել, թե հատկապես ինչն է օգտատիրոջ մոտ ծխելու ցանկություն առաջացնում:

Ծխող մարդկանց մոտ օրական մի քանի անգամ ծխելու բուռն ցանկություն է առաջանում, որը, սովորաբար, տևում է գրեթե 5 րոպե: Այդ ցանկությունը հաղթահարելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել ծխախոտի օգտագործումը: Նման դեպքերում QuitSmart-ն օգտատիրոջն առաջարկում է կատարել հատուկ վարժություններ, որոնք օգնում են անտեսել ծխելու ցանկությունը:

Հավելվածի պարզեցված տարբերակն անվճար է, իսկ ամբողջական տարբերակը՝ 50 ԱՄՆ դոլար: QuitSmart-ը կարելի է ներբեռնել App Store և  Google Play հարթակներից:

App Store Google PLay SmartQuit Թողնել Ծխելը