Թողարկվել է հայկական ArmPhone սմարթֆոնի 5 մոդել

Թողարկվել է հայկական ArmPhone սմարթֆոնի 5 մոդել

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը ներկայացրել է ArmPhone սմարթֆոնի 5 տարբերակ՝  ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520։ Շարքի առաջատար 0520 մոդելի տեխնիկական պարամետրերը հետևյալն են․ էկրան՝ 5.1", կետային խտություն՝ 1920x1080 HD, ներքին հիշողություն՝ 32 ԳԲ, տեսախցիկ՝ 13 ՄՊ, մատնահետքերի սկաներ։

TSD ղեկավար Վահան Շաքարյանը նշել է, որ մեկ հերթափոխի ընթացքում հնարավորություն ունեն թողարկելու 500 սմարթֆոն։ Հարկ եղած դեպքում ընկերությունը կարող է աշխատել 3 հերթափոխով։

Սմարթֆոնների արժեքը տատանվում է 50 - 150 հազար դրամի շրջանակներում։ Հեռախոսի միջուկն ամբողջությամբ հայկական է՝ հայկական Android, ստեղնաշար եւ զանգերի երաժշտություն: Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։

ArmPhone Սմարթֆոններ Վահան Շաքարյան