Google PhotoScan հավելվածը կօգնի թայինացնել հին նկարները

Google PhotoScan հավելվածը կօգնի թայինացնել հին նկարները

Google կորպորացիան թողարկել է PhotoScan հավելվածը, որն օգտատերերին կօգնի սմարթֆոնի միջոցով թվայինացնել իրենց հին նկարները։

Սկանավորման գործընթացը բավական պարզ է, պետք է սմարթֆոնի միջոցով նկարել լուսանկարը և այնուհետ տեսախցիկն ուղղել հավելվածի ցույց տված չորս ուղղություններով։ Հավելվածը նաև հնարավորություն է տալիս թվայինացված լուսանկարները պահել Google Photo ծառայությունում, հնարավորություն կա նաև լուսանկարներով կիսվել այլ համացանցային ծառայությունների միջոցով։

Հավելվածը կարելի է ներբեռնել App Store և Google Play հարթակներից։

App Store Google PLay iOS Android Google PhotoScan