Movie Trip․ Գյումրիում ստեղծված հայկական հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհը բացահայտել նորովի

Movie Trip․ Գյումրիում ստեղծված հայկական հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհը բացահայտել նորովի

Փետրվարի կեսին Գյումրիում տեղակայված Movie Trip սկսնակ ընկերությունը թողարկել է համանուն հավելվածը, որը ճանապարհորդող կինոսիրողներին հնարավորություն է տալիս նորովի բացահայտել աշխարհը։ Հավելվածը հնարավորություն է տալիս գտնել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել այս կամ այն հայտնի ֆիլմի նկարահանումները։

Ամեն վայր ունի հասցե, քարտեզ և կադր ֆիլմից, կարելի է գտնել նաև տեսարանի նկարագրություն և սոցիալական գործիքներ։ Ներկայում հավելվածում ներկայացված է 173 ֆիլմ, 1509 տեսարան և 1158 վայր։

Movie Trip-ի հիմնադիրներն են Աշոտ Գասպարյանը, Մհեր Սարգսյանը ու Արտավազդ Եղիազարյանը։ Ընկերությունը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից կազմակերպված Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում։

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

Google PLay Android Movie Trip Աշոտ Գասպարյան Մհեր Սարգսյան Արտավազդ Եղիազարյան Գյումրի Startup