Google Play. ամենաշատ ներբեռնվող հայկական հավելվածները – 20/11/2015

Google Play. ամենաշատ ներբեռնվող հայկական հավելվածները – 20/11/2015

Geek.am-ը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերով` հայաստանցիների կողմից Google Play-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2015թ. նոյեմբերի 20-ի դրությամբ:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Viber հաղորդակցման հարթակը: Երկրորդ հորիզոնականում Skype հաղորդակցման հարթակի հավելվածն է: Երրորդ հորիզոնականն այս անգամ բաժին է ընկել 360 Security հակավիրուսին։ Չորրորդ տեղում Odnoklassniki սոցիալական ցանցն է, իսկ հնգյակը եզրափակում է Messenger հաղորդակցման հարթակը։

Ստորև ներկայացնում ենք ամենաշատ ներբեռնված հայկական հավելվածների հնգյակը.

1.Bazar Blot Club` տարածված «Բազար-Բլոտ» թղթախաղի առցանց հարթակ: 2. Միլիոնատեր` հայտնի ինտելեկտուալ խաղ: 3. ai.type Armenian Predictionary` հավելված, որը գրված մի քանի տառերից ելնելով առաջարկում է բառերի մի շարք տարբերակներ: 4. Autoschool` ավտոդպրոցի հայկական հավելված: 5. ggTaxi` տաքսիների առցանց պատվերի հայկական համակարգ:

Google PLay Android Blot Club ggTaxi Viber Skype Facebook Odnoklassniki