ReelCam-ը կօգնի սմարթֆոնի միջոցով «ուղիղ եթերներ» կազմակերպել

ReelCam-ը կօգնի սմարթֆոնի միջոցով «ուղիղ եթերներ» կազմակերպել

Հուլիսի սկզբին Google Play և App Store հարթակներում գործարկվել է ReelCam հավելվածը, որն իրենից ներկայացնում է վիդեո-սոցիալական ցանց: Ցանցը հնարավորություն է ընդձեռում ընկերանալ տարբեր մարդկանց հետ, դիտել նրանց ներբեռնած տեսանյութերը՝ մեկնաբանել դրանք և այլն: Բացի այս ամենից ReelCam-ն ունի ևս մեկ անչափ հետաքրքիր ֆունկցիա, խոսքը գնում է ուղիղ տեսահեռաձակումներ իրականացնելու հնարավորության մասին: Հավելվածը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի և ցանկացած առիթով կազմակերպել ուղիղ տեսահեռարձակումներ, որոնք կդիտեն սոցիլական ցանցի ընկերները և այցելուները: Հնարավորություն կա նաև տարածելու տեսանյութերը այլ սոցիալական ցանցերում և կայքերում: Առայժմ հարթակում բոլոր ֆունկցիաներն անվճար են, նաև չկան հիշողության սահմանափակումներ: Սակյան հավելվածի հիմնադիրները նշում են, որ ժամանակի ընթացքում կհայտնվեն նաև վճարովի գործառույթներ:

Հավելվածն անչափ օգտակար կարող է լինել լրագրողների համար, ովքեր զանազան միջոցառումների և իրադարձությունների ընթացքում միշտապես հնարավորություն կունենան վայրկյանների ընթացքում, առանձ հատուկ տեխնիկական միջոցների, կազմակերպել տեսահեռարձակում:Կարծում ենք հավելվածով հետաքրքրված կլինեն նաև երիտասարդ օգտատերերը, որոնք իրենց կյանքի տարբեր զվարճալի պահերը կարող են անմիջապես ցուցադրել ընկերներին և հարազատներին:

Google PLay Android ReelCam Social Video Network Stream