Կոնյակ և սմարթֆոններ՝ անպարտելի միություն

Կոնյակ և սմարթֆոններ՝ անպարտելի միություն

 

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հետզհետե գործածություն են գտնում կյանքի և բիզնեսի զանազան ոլորտներում: Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն Remy Martin թանկարժեք կոնյակներն այսուհետ կթողարկվեն «խելացի» շշերով, որոնց վրա տեղադրված կլինեն NFC չիպեր: Նման տեխնոլոգիան գնորդներին թույլ կտա խուսափել կեղծ կոնյակներից:

Կոնյակը ստուգելու համար պետք է նախապես սմարթֆոն ներբեռնել հատուկ հավելված, ապա գործարկելով այն, սմարթֆոնը մոտեցնել տեղադրված NFC չիպին, որն էլ իր հերթին անմիջապես կհայտնի, թե որտեղ է արտադրված կոնյակը և արդյոք շիշը նախկինում բացված եղել է, թե ոչ: Խմիչքների առաջին խմբաքանակը կարտադրվի այս տարվա աշնանը՝ Չինաստանում:

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

Apps Remy Martin Չինաստան NFC