«Միլիոնատեր / Millionaire» հայկական խաղը Google Play-ից ամենաշատ ներբեռնվող հավելվածն է Հայաստանում

«Միլիոնատեր / Millionaire» հայկական խաղը Google Play-ից ամենաշատ ներբեռնվող հավելվածն է Հայաստանում

App Store և Google Play հարթակները հավելվածները դասակարգում են ըստ տվյալ երկրից իրականացված ներբեռնումների քանակի: Եթե App Store-ը հաշվում է մեկ օրվա ներբեռնումների քանակը, ապա Google Play-ը հաշվում է մեկ շաբաթվա ներբեռնումները: Հավելվածների Հայաստանյան դասակարգման առաջին հորիզոնականում հայտնվելու համար հարկավոր է App Store-ում ապահովել օրական մոտ 600 և Google Play-ում օրական մոտ 1500 ներբեռնում:  Android հավելվածի դեպքում, ոչ միայն հարկավոր է ավելի շատ ներբեռնումներ ունենալ, այլ նաև մեկ շաբաթ պահել այս ցուցանիշը:

Մոտ մեկ շաբաթ առաջ թողարկված «Միլիոնատեր / Millionaire» հայկական հավելվածը, որն իրենից ներկայացնում է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստախաղի հայկական լոկալիզացիան, արդեն իսկ Google Play հարթակից ամենաշատ ներբեռնումներ ունեցող անվճար հավելվածն է: Հարվելվածն արդեն իսկ ապահովել է 5000-ից ավել ներբեռնում: Անչափ ուրախալի է, երբ Հայկական հավելվածներին հաջողվում է առաջ անցնել Facebook-ից, Viber-ից, Odnoklassniki-ից, Skype-ից: Կրկնակի պատվաբեր է այն, որ նման ցուցանիշ է արձանագրում հավելվածի գործարկումից օրեր անց:

Նշենք, որ վերջին մեկ տարում միայն մի քանի հայկական հավելվածների է հաջողվել զբաղեցնել առաջատարի դիրքը: App Stoe-ում նման հաջողության են հասել BlotClub-ը, Hayeren-ը. Haytar-ը. Rate.am-ը, App Armenia-ն և այլն, իսկ Google Play-ում՝ AutoSchool, Coca-Cola Magic և այլն:

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

 

Google PLay Android Games Միլիոնատեր