Ամերիաբանկը թողարկել է Ameria Mobile Banking հավելվածը

Ամերիաբանկը թողարկել է Ameria Mobile Banking հավելվածը

Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա կառավարել հաշիվները: Բջջային հավելվածի միջոցով թե' ֆիզիկական և թե' իրավաբանական անձինք կարող են իրականացնել փոխանցումներ, արտարժույթի փոխանակումներ, ուսման վարձերի, վարչական ակտերի, կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև դիտել ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակը, վարկերի մարումների գրաֆիկը,  կատարված գործառնությունները: Նշենք, որ  Ameria Mobile Banking հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական  հիշեցումներ:

Ameria Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող Online Ameriabank համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված: Ameria Mobile Banking հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն բեռնել համապատասխան  օնլայն խանութից  (App  Store, Google Play Store) և ակտիվացնել հեռախոսում: Հավելվածն առայժմ հասանելի է IOS և Android օպերացիոն համակարգերով, նախատեսվում է այն հասանելի դարձնել նաև Windows օպերացիոն համակարգերի միջոցով:

App Store Google PLay iOS Android Հայաստան Բանկեր Apps Ամերիաբանկ