Անիմաստ հավելվածներ, որոնք միլիոնավոր ներբեռնումներ են ապահովել

Անիմաստ հավելվածներ, որոնք միլիոնավոր ներբեռնումներ են ապահովել

Գաղտնիք չէ, որ հավելվածների հիմնական հարթակներում՝ App Store և Googel Play, հավելվածների թիվը վաղուց հատել է մեկ միլիոնի շեմը: Դրանցից շատ քչերն են, որ կարողանում են զգալի քանակությամբ ներբեռնումներ ապահովել:  Տրամաբանական կլինի, եթե պնդենք, որ որքան հավելվածը լինի օգտակար կամ հետաքրքիր, այդքան ավելի մեծ կլինի դրա հաջողության հասնելու հնարավորությունը: Սակայն, արի ու տես, որ գոյություն ունեն նաև այնպիսի «անիմաստ» հավելվածներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում օգտատերերի շրջանում: Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում 6 անիմաստ հավելված, որոնք միլիոնավոր ներբեռնումներ են ապահովել:

Ethan

Սա հաղորդագրությունների փոխանակման հարթակ է, որը թույլ է տալիս շփվել միայն Էթըն անունով երիտասարդի հետ: Երիտասարդը պատրաստ է պատասխանել օգտատերերի ցանկացած հարցի: Ձեր հարցն անպատասխան կմնա միայն այն դեպքում, երբ Էթընը քնած է: Հավելվածը ներկայացված է App Store հարթակում:

Yo

Այս հավելվածը նույնպես հաղորդագրությունների հարթակ է, որը հնարավերություն է տալիս ընկերանալ հարթակի այլ օգտատերերի հետ և այլ սոցիալական ցանցերից հրավիրել նոր ընկերներ: Հավելվածը շփման հնարավորություն ևս տալիս է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ հնարավորությունը սահմանափակվում է միայն Yo բառը գրելու թույլատրությամբ: Հարթակի միջոցով անհնար է այլ բառ, տառ կամ նախադասություն ուղարկել, միայն Yo: Հավելվածն արդեն միլիոնավոր ներբեռնումներ է ապահովել: Այն հնարավոր է ներբեռնել App Store և Google Play հարթակներից:

iBeer

Հավելվածն իրենից ներկայացնում է գարեջրի և փրփուրի անիմացիա, որը սմարթֆոնի համապատասխան շարժման դեպքում գարեջուր խմելու նմանակման պատկեր է ստեղծում:  Անտեղյակ մարդիկ կարող են կարծել, թե սմարթֆոնը լցված է գարեջրով: Հավելվածը ներկայացված է App Store և Google Play հարթակներում:

Cigarettoid

Եվ մեկ նմանակող հավելված, որն այս անգամ նմանակում է ծխելու ընթացքը: Սմարթֆոնի էկրանին երևում է վառվող ծխախոտը, այն բնական արագությամբ այրվում է, իսկ մոխիրը կարելի է թափ տալ դիպչելով սմարթֆոնի էկրանին:

Hold the Button

Սա «անիմաստ» խաղ է պարապ մարդկանց համար, այն խաղալու համար պետք է մատը դնել սմարթֆոնի էկրանի համապատասխան տեղը և որքան հնարավոր է երկար պահել այն էկրանին:

App Store Google PLay