ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA Token հավելվածը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA Token հավելվածը

Օրերս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA Token հավելվածը, որի միջոցով բանկի հաճախորդներին հնարավորություն կտրվի անվտանգ մուտք գործել ACBA-ONLINE բանկային ծառայությունների կառավարման էլեկտրոնային համակարգ: Փաստորեն հավելվածն այսուհետ կատարելու է նախկինում հաճախորդներին տրամադրվող փոքր սարքի՝ token-ի դերը: Այդ սարքը օնլայն բանկինգից օգտվող հաճախորդներին տրամադրում է համակարգի մուտքի մեկանգամյա ծածկագրեր:

Անչափ ողջունելի է, որ հերթական հայկական բանկը մուտք գործեց շարժական տեխնոլոգիական լուծումների ոլորտ, ինչը բանկի հաճախարդների համար էլ ավելի դյուրին կդարձնի հաշիվների կառավարումը: Գործարկվել են հավելվածի iOS և Android տարբերակները: Դրանք կարելի է ներբեռնել App Store և Google Play հարթակներից:

App Store Google PLay iOS Android ACBA Token