Shadowmatic. խաղ, որտեղ հաղթում է երևակայությունը

Shadowmatic. խաղ, որտեղ հաղթում է երևակայությունը

Հունվարի 15-ից Apple-ի App Store հավելվածների հարթակում ներկայացված է Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղը:

Խաղը չափազանց հետաքրքիր է: Խաղի ընթացքում պետք է օդում կախված մարմինները տեղակայել այնպես, որ տվյալ մարմինների պատին նետված շողքերը դառնան ինչ-որ պատկերներ: Խաղը հետաքրքիր կլինի և մեծահասակների, և երեխաների համար: Խաղը կօգնի երեխաների մոտ զարգացնել երևակայությունը:

Հիշեցնենք, որ խաղի ստեղծման մասին հայտնի էր դարձել 2014թ.-ի ամռանը՝ BarCamp-ի շրջանակներում կայացած ներկայացման ընթացքում:

Խաղն ունի 9 բաժին և 70 պատկեր, արժեքը՝ 2.99$: Խաղը 229 mb է: Shadowmatic-ում շատ միավորներ հավաքելու համար պետք է որքան հնարավոր է ավելի քիչ ժամանակում ստանալ պահանջվող պատկերը: Խաղի ընթացքում խաղացողներին նաև սպասում են անակնկալներ:

Հպարտության տեղիք է տալիս այն փաստը, որ Apple-ի կողմից խաղը ճանաչվել է «լավագույն նոր խաղ» և այժմ ներկայացված է App Store-ի առաջին էջում: Խաղի տեսահոլովակը Apple-ը հրապակել է App Store-ի ֆէյսբուքյան էջում:

Կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում: Այս պահի դրությամբ այն Հայաստանում առաջինն է՝ iPhone-ների համար վճարովի հավելվածների ցուցակում, ԱՄՆ-ում՝ 19-րդ: Կարծում ենք առաջիկա օրերին խաղի դիրքերը միայն կամրապնդվեն:

Մեր կողմից խորհուրդ ենք տալիս անպայման ձեռք բերել խաղը, այն անչափ հետաքրքիր ժամանց է խոստանում:

Խաղը նեբեռնելու համար սեղմեք այստեղ:

App Store Armenian Հայաստան Apps Games iPad Shadowmatic Triada Studio Apple iPhone Խաղեր