AVT Mobile. Հավելված, որը հեշտ հասանելի և մատչելի կդարձնի ընկերների հետ կապը

AVT Mobile. Հավելված, որը հեշտ հասանելի և մատչելի կդարձնի ընկերների հետ կապը

Հայաստանում հիմնադրված և արտերկրում լայն տարածում գտած AVT Mobile սթարթափը ներկայացնում է բջջային հավելված սմարթֆոնների համար, որի միջոցով հաճախորդները կարող են զանգահարել արտերկիր անհամեմատ ցածր գներով` միևնույն ժամանակ վայելելով բարձրորակ կապ:

AVT Mobile հավելվածը ստեղծվել է մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր համոզված են, որ մեր ժամանակներում ընկերների և սիրելիների հետ կապի մեջ մնալը պիտի լինի հեշտ հասանելի և մատչելի: Սկսած 2012-ից թողարկվել են հավելվածի բազմաթիվ տարբերակներ, որոնց նպատակն է եղել կատարելագործել օգտագործողին տրամադրվող ծառայությունների որակը: Հավելվածը առկա է AppStore-ում և Google Play-ում, և հասնելի է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում:

Հավելվածի վերջին տարբերակում ներկայացված է յուրահատուկ բոնուսային համակարգ, որը թույլ է տալիս վճարել քիչ՝ խոսելով երկար: Օգտագործողը կարող է ընտրել երեք սակագնային պլանների միջև` Blue, Silver, Gold:

AVT Mobile հավելվածի աշխատանքի և սակագների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ընկերության կայքում` www.avtmobile.com:

Հավելվածը հնարավոր է ներբեռնել այստեղ՝

App store - http://bit.ly/1ozSqrp

Google Play - http://bit.ly/1kEuwub

App Store Google PLay Հավելվածներ Apps AVT Mobile