mConverse հավելված. առաջին մոբայլ բանկը Հայաստանում

mConverse հավելված. առաջին մոբայլ բանկը Հայաստանում

Digitec Բիզնես Ֆորում 2014-ին  Կոնվերս Բանկը գործարկեց տարվա ամենասպասված բանկային ՏՏ պրոդուկտը՝ mConverse առաջին լիարժեք մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում: mConverse-ը դեռևս առկա է beta տարբերակով, սակայն մեկ ամիս անց հավելվածը հնարավոր կլինի բեռնել Google Play և App Store-ից:

mConverse-ը մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր կատարելու բոլորովին նոր համակարգ է՝ նախատեսված Կոնվերս Բանկի հաճախորդների համար: mConverse համակարգի միջոցով կարելի է կառավարել հաշիվները Կոնվերս Բանկում, իրականացնել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքներն ու կատարել կոմունալ վճարումներ: Այս ամենի համար հատուկ ստեղծվել է պարզ և ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, որի շնորհիվ բոլոր գործարքները կատարվում են առավել արագ: mConverse հավելվածը iOS կամ Android սմարտֆոնին բեռնելուց և հավելվածում գրանցվելուց հետո այն կարելի է օգտագործել նաև համակարգչից` web տարբերակով:

mConverse մոբայլ հավելվածը նոր էջ է առցանց վճարումների պատմության մեջ: Շնորհիվ mConverse-ի կարելի է վճարել գնված ապրանքների և ստացած վճարումների դիմաց՝ օգտագործելով ընդամենը սմարտֆոնն ու մոբայլ հավելվածը: Վճարումները հնարավոր է կատարել ցանկացած տեղում և ցանկցած ժամանակ:

mConverse-ը լուրջ խթան է Հայաստանի գործարարների համար: Այժմ վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի հենց հավելվածին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:

Բացի մոբայլ բանկի գլխավոր ֆունկցիաներից mConverse-ով հնարավոր է տեղեկանալ արտարժույթի փոխարժեքներից և մոտակայքում եղած Կոնվերս Բանկի մասնաճյուղերից և բանկոմատերից՝ քարտեզի վրա:

mConverse-ում անվտանգության նկատառումներով կարելի է դնել սահմանափակում գործարքների առավելագույն թվի և գումարի ծավալի համար: Ինչպես նաև առաջիկայում եթե մեկ գործարքի գումարը գերազանցի 50.000 ՀՀ դրամն, ապա գործարքը կհաստատվի Կոնվերս Բանկի օժանդակող գրասենյակում:

mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Gallery Systems ընկերության կողմից: 

App Store Google PLay Հայաստան Հավելվածներ Apps Դիջիթեք Բիզնես Ֆորում Կոնվերս Բանկ mConverse