Eye Care Plus. Հայկական հավելված, որը ստուգում է տեսողությունը

Eye Care Plus. Հայկական հավելված, որը ստուգում է տեսողությունը

Eye Care Plus-ը ևս մի հավելված է, որը ներկայացվել էր Digitec Expo 10-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում: Eye Care Plus անվճար հավելվածը նախատեսված է աչքերի տեսողության ստուգման, մոնիտորինգի և բարելավման համար:

Հավելվածը հնարավորություն է տալիս ստուգել տեսողությունը, օգնում է բացահայտել կարճատեսության, աստիգմատիզմի, դալտոնիզմի և մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններն ու կանխել դրանց զարգացումը: 

Հավելվածն առայժմ կարելի է ներբեռնել միայն Google Play առցանց խանութից, սակայն շատ շուտով այն հասանելի կլինի նաև iOS սարքերի օգտատերերի համար: 

Հարկ է նշել, որ Eye Care Plus-ն արդեն իսկ ավելի քան 200 000 ներբեռնում է գրանցել: Այն հայկական ծագումով ևս մի հավելված, որին անկասկած խոստումնալից ապագա է սպասվում: 

Google PLay Հավելվածներ Apps Digitec Expo 2014 Eye Care Plus Տեսողության ստուգում