Autoschool. անչափ պահանջված հայկական հավելված

Autoschool. անչափ պահանջված հայկական հավելված

Սովորաբար Google Play-ի Հայաստանյան ներբեռնումների առաջին տասնյակում գլոբալ հավելվածներն են` Facebook, Viber, Skype, WhatsApp և այլն: Հազվադեպ են դեպքերը, երբ հայկական հավելվածը հայտնվում է Հայաստանյան ներբեռնումների առաջատար տասնյակում, հայտնվելու դեպքում էլ այնտեղ մնում ոչ ավել, քան մեկ կամ երկու օր: Այս ամենը նշում ենք այն բանի համար, որպեսզի կարողանաք ավելի լավ պատկերացնել Autoschool հավելվածի հաջողության մաշտաբները:

Արդեն 10 օր է, ինչ այս հավելվածը Հայաստանից ամենաշատ ներբեռնումներ գրանցող հավելվածների ցուցակում առաջինն է` այսինքն ամենապահանջված Android հավելվածն է Հայաստանում: Դեռևս հունիսի սկզբին հավելվածի ներբեռնումների քանակը մինչև 5000 էր, այժմ այն ավել է 10000-ից: 435 օգտատեր գնահատել է հավելվածը, միջին գնահատականը 4.8 է, ինչը նույնպես հոյակապ ցուցանիշ է:

Հավելվածի անունն արդեն մեզ հուշում է, որ այն ճանապարհային կանոնները սովորելու և վարորդական իրավունքի թեստերը ճիշտ հանձնելու համար է: Հավելվածի հիմնական բաժիններն են` Հանձնել թեստ, Ճանապարհային նշաններ, Հորիզոնական գծանշում, Ուղղաձիգ գծանշում և Տրանսպորտային միջոցների ճանաչում: Ավելնորդ է նշել, որ հավելվածն անչափ օգտակար է ապագա և սկսնակ ավտոմոբիլիստների համար, քանզի հավելվածի ներբեռնումների քանակն արդեն իսկ վկայւմ է դրա մասին:

Գոյություն ունի ևս մեկ փաստ, որի մասին պետք է անպայման նշել: Autoschool-ը ստեղծել են դպրոցականները: Հավելվածը նախագծվել և գործարկվել է «Այբ» դպրոցի աշակերտների կողմից` Mobile Application դասընթացի շրջանակներում:

Հաջողություն ենք մաղթում ապագա մասնագետներին և ցանկանում, որ հետագա նախագծերն ավելի մեծ բարձրունքներ նվաճեն:

Google PLay Android Armenian Հայաստան Autoschool Այբ Դպրոց Education Ուսուցում