HSBC Բանկ Հայաստանը գործարկել է Մոբայլ բանկ հավելվածը

HSBC Բանկ Հայաստանը գործարկել է Մոբայլ բանկ հավելվածը

Էյչ-Էս-Բի-Սի-ն իր հայաստանյան հաճախորդների համար մեկնարկել է մրցանակի արժանացած Մոբայլ Բանկ հավելվածը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար:

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածը վերջերս «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն մոբայլ բանկ հավելված»-ը: Ընդհանուր առմամբ հավելվածը ներբեռնվել է ավելի քան հինգ միլիոն անգամ և հաճախորդների կողմից օգտագործվում է ավելի քան 25 երկրում՝ Հայաստանը ներառյալ:

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածը նորարար լուծում է, որը առկա ինտերնետային բանկային ծառայությունները հաճախորդների համար հասանելի է դարձնում նաև սմարթֆոններին և պլանշետներին հարմարեցված տարբերակով: Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդները, ովքեր օգտագործում են iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներ և պլանշետներ, այժմ կարող են իրականացնել գրեթե բոլոր այն բանկային գործարքները, որոնք հասանելի են համակարգչի միջոցով ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս: Մոբայլ բանկ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կատարել հետևյալ գործողությունները՝ 

- Մուտք գործել իրենց հաշիվ աշխարհի ցանկացած կետից
- Ստուգել հաշվեկշիռը և կատարված վերջին 90 գործարքները
- Բացել ժամկետային ավանդներ
- Կատարել կրեդիտ քարտի և վարկի վճարումներ
- Փոխանցումներ կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա հաշիվների միջև
- Փոխանցումներ կատարել Հայաստանի տարածքում և արտերկիր
- Ուղարկել և ստանալ հաղորդագրություններ:

Հավելվածն ունենալու է հետագա թարմացումներ և պարբերաբար լրացվելու է նոր հնարավորություններով: Մոբայլ բանկ հավելվածն Էյչ-Էս-Բի-Սի-ի հերթական ներդրումն է թվային տեխնոլոգիաներում և ծառայություններում, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրենց ֆինանսական միջոցները կառավարել մասնաճյուղերում, առցանց, հեռախոսով, ինչպես նաև բջջային սարքերով: 

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է լինել Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային բանկային ծառայության օգտատեր: Ինտերնետային բանկային ծառայություններին կարելի է գրանցվել՝ այցելելով www.hsbc.am կայքը, ծանոթանալ ծրագրի ցուցադրական տարբերակին և ներբեռնել այն հետևյալ հղումով՝ https://www.hsbc.am/1/2/am/en/personal/mobile-banking: Հավելվածը կարելի է ներբեռնել App Store և Google Play հարթակներից:

App Store Google PLay iOS Android HSBC Finance Banking Armenian Հայաստան Բանկեր