Privacy Policy

App Armenia-ն շարժական բովանդակության հայկական համակարգ է, որտեղ պաստառները և ձայնային բովանդակությունը ավելացվում է օգտատերերի, իսկ հավելվածները նախագիծը կառավարող թիմի կողմից: Սույն կանոնները մատնանշում է համակարգից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները:

1. App Armenia-ն օգտատերերին հնարավորություն է տալիս, իրենց անձնական և ընկերների հետ կիսվելու նպատակով, համակարգ ներբեռնել պաստառներ, ձայնային և ազդանշանային ֆայլեր:

2. App Armenia-ն պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից ավելացված բովանդակության համար:

3. App Armenia-ն ստուգում է ավելացված բովանդակությունը՝ հակահայական, հակաքրիտոնեական, ատելություն սերմանող, պոռնոգրաֆիկ, ահաբեկչական և օրենքով արգելված այլ բովանդակության ավելացումը թույլ չտալու նպատակով:

4. Համակարգ ներբեռնելով պաստառ կամ ձայնային ֆայլ՝ օգտատերն իրավունք է տալիս դրանք օգտագործել միայն որպես շարժական սարքավորման կամ համակարգչի պաստառ կամ ձայնային ազդանշան:

5. App Armenia-ն իրավունք ունի, ցանկացած պահի համակարգից հեռացնել այն բովանդակությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են երրորդ կողմի և համակարգ են ներբեռնվել առանց համաձայնության:

6. Բովանդակության հեռացման համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի հեղինակային իրավունքները փաստող փաստաթղթեր:

7. App Armenia-ն օգտատերերի անձնական տվյալներ չի պահպանում, համակարգի մուտքն իրականացվում է Facebook կամ Google հարթակների միջոցով: