Beeline. Eurasia Mobile Challenge - $ 20 000 մրցանակ շահելու հնարավորություն

Beeline. Eurasia Mobile Challenge - $ 20 000 մրցանակ շահելու հնարավորություն

Beeline-ը շարունակում է «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար մասնակիցների գրանցումը։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում: Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող  մոտեցումներ կամ արդեն  պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

«Eurasia Mobile Challenge» մրցութի շրջանակում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և մասնակցության ուղեգիր` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում։

Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է http://www.eurasiamobilechallenge.com/ կայքում: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:

«Beeline–ն արդեն երկրորդ տարին է, ինչ աջակցում է այս խոշորագույն թվային մրցույթի իրականացմանը նաև Հայաստանում: Նախորդ տարին ցույց տվեց, որ մենք ունենք  նորարարար և ստեղծագործ բազմաթիվ երիտասարդներ, ում կողմից մշակած հավեվածները և առաջարկված լուծումները կարող են մրցունակ լինել ոչ միայն ազգային այլ նաև միջազգային հարթակներում: Միաժամանակ, այսօր մեր երկրում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր  չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ և փորձ, որպեսզի կարողանան կյանքի կոչեն իրենց նորարարական գաղափարները: Այս մրցույթը հիանալի հարթակ է հենց նման շնորհալի երիտասարդների համար, ովքեր կկարողանան կառուցել իրենց ապագան մեր աջակցության և ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։  Մրցույթի տարածքային փուլում միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ կիրկանացվեն  մի շարք սեմինարներ և դասընթացներ, որոնց ընթացքում թիմերը կկարողանան ավելի մանրամասն վերլուծել իրենց կողմից ներկայացված գաղափարը, հնարավորություն կունենան այն բերել վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել հանձնաժողովի դատին։ Տեղական փուլում ներկայացված գաղափարները կգնահատվեն տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի  երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

Նշենք, որ բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է հանդիսանում։ Մրցույթին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից Ղազախստանից, Ուկրանիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Beeline Eurasia Mobile Challenge