My Beeline Armenia. ընդլայնվել են հավելվածի գործառնական հնարավորությունները

My Beeline Armenia. ընդլայնվել են հավելվածի գործառնական հնարավորությունները

Beeline-ը հայտարարում է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունների ընդլայնման և eShop օնլայն խանութի գործարկման մասին: Հավելվածի ընդլայնված գործառնությունները հնարավորություն են տալիս ստանալ տեղեկատվություն զանգերի, SMS-հաղորդագրությունների և ինտերնետ տրաֆիկի վերաբերյալ հենց հավելվածում կամ բաժանորդի էլեկտրոնային փոստին: Իսկ eShop օնլայն խանութը հնարավորություն է տալիս կատարել պատվերներ անմիջապես հավելվածի միջոցով առանց տանից դուրս գալու:

«Հավելվածի նոր տարբերակը դարձրել ենք ավելի հարմարավետ՝ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ ցանկությունները ինտերֆեյսի դիզայնի հետ կապված: Մենք նաև ավելացրել ենք զանգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն և գործակել ենք eShop նոր նախագիծը, որի օգնությամբ հնարավոր է կատարել օնլայն պատվերներ և անվճար առաքման միջոցով ստանալ SIM-քարտ, սմարթֆոն կամ ինտերնետ սակագնային փաթեթով մոդեմ: Հաճախորդները կարող են նաև օնլայն հայտ բացել և տեղափոխել իրենց հեռախոսահամարը մեր ցանց։ Սակայն նորացված տարբերակի առավելություններն այսքանով չեն սահմանափակվում: Հավելվածի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում խթանելու նպատակով մենք իրականացնում ենք ակցիա, որը հնարավորություն է տալիս հաճախորդին «Մեգա» բջջային ինտերնետի ծառայությունների փաթեթներից որևէ մեկին միանալով ստանալ ինտերնետի կրկնակի ծավալ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

My Beeline Armenia հավելվածի բաժանորդները հնարավորություն ունեն միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կապ հատատել մասնագետի կամ «Օնլայն խորհրդատուի» հետ, ինչպես նաև հարց ուղղել` գրելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա:

Հավելավծն աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Այն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:  «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով:

Նշենք, որ «Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայություններին միանալով մինչև մայիսի 31-ը ներառյալ` բաժանորդները կստանան գերարագ  ինտերնետի կրկնակի ծավալ:  

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

Apps Beeline Անդրեյ Պյատախին My Beeline Armenia