App Store-ից նեբեռնումների քանակով Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից

App Store-ից նեբեռնումների քանակով Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից

App Annie վերլուծական գործակալությունը ներկայացրել է Հավելվածների համաշխարհային շուկայի մասին հերթական հրապարակումը: Հրապարակման մեջ ներկայացվել են 2015թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշները:

Ներկայացված տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում App Store հարթակից իրականացված ներբեռնումների քանակով առաջին հորիզոնական է բարձրացել Չինաստանը, երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ, Ճապոնիան երրորդն է, Մեծ Բրիտանիան չորրոդը և հնգյակը եզրափակում է Ռուսաստանը:

App Store հարթակում իրականացված վաճառքների ծավալով առաջին հինգ երկրները հետևյալն են՝ 1. ԱՄՆ, 2. Ճապոնիա, 3. Չինաստան, 4. Մեծ Բրիտանիա, 5. Ավստրալիա:

Google Play hարթակում ներբեռնումների թվով առաջատար երկրները հետևյալն են՝ 1. ԱՄՆ, 2. Բրազիլիա, 3. Հնդկաստան, 4. Ռուսաստան և 5. Մեքսիկա:

Google Play հարթակում իրականացված վաճառքների ծավալով առաջին հինգ երկրներն են՝ 1. Ճապոնիա, 2. ԱՄՆ, 3. Հարավային Կորեա, 4. Գերմանիա, 5. Թայվան:

App Store-ում ամենաշատը ներբեռնվում են խաղեր (Games), երկրորդ հորիզոնական են վարձրացել Photo&Video հավելվածները,  երրորդ տեղում են Entertainment հավելվածները, չորրորդը՝ Social Networking և հինգերորդը՝ Lifestyle:

App Store-ում իրականացված վաճառքների ծավալների համաձայն առաջին հորիզոնականում են Խաղերը (Games), երկրորդը՝ Social Networking, երրորդը՝ Music, չորրորդը՝ Education, 5. Entertainment:

Google Play-ից նույնպես ամենաշատը ներբեռնում են խաղեր (Games), երկրորդ հորիզոնական է բարձրացել Tools-ը, երրորդը՝ Communication, չորրորդ տեղ են բարձրացել Photography հավելվածները և հնգյակը եզրափակում է Entertainment-ը:

Google Play-ում իրականացված վաճառքների ծավալների համաձայն հնգյակը հետևյալն է՝ 1. Games, 2. Communication, 3. Social, 4. Tools, 5. Educaiton:

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

App Store Google PLay App Annie Վիճակագրություն