CTV Հայկական հավելվածը օնլայն կհեռարձակի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

CTV Հայկական հավելվածը օնլայն կհեռարձակի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և միանալով պատմական արդարության համար մղվող «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով պայքարին՝ CTV-ն իր աջակցություն է ցուցաբերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին տեղեկատվության տարածման նախաձեռնությանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 22-ից 24-ը CTV-ն բացառիկ իրավունքով կիրականացնի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակման տեխնիկական ապահովումը և հնարավորություն կտա բոլորին օնլայն դիտելու Սուրբ Էջմիածնում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, Հանրապետության հրապարակում SOAD խմբի համերգը և մյուս բոլոր միջոցառումները:

CTV-ի կողմից ստեղծված հատուկ պորտալի միջոցով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կարելի է հետևել ինչպես CTV-ի կայքում (www.ctvarmenia.com), այնպես էլ մոբայլ սարքերի և Smart TV-ների համար նախատեսված հավելվածի միջոցով:

CTV ինտերակտիվ հեռուստատեսության ծառայության հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթոնների և պլանշետների, նաև՝ Samsung և LG ընկերությունների արտադրության Smart TV-ների համար:

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ:

App Store Google PLay iOS Android CTV Հայոց Ցեղասպանություն