Թողարկվել է App Armenia Android հավելվածի 1.2.0 տարբերակը

Թողարկվել է App Armenia Android հավելվածի 1.2.0 տարբերակը

Հարգելի օգտատերեր, Google Play հարթակում գործարկվել է App Armenia հավելվածի 1.2.0 տարբերակը: Թարմացման մեջ ուղղված են նախկին տարբերակներում տեղ գտած որոշ բացթողումներ և սխալներ: Խոսքը մասնավերապես վերաբերում է ներբեռնման ընթացքում որոշ փոքր օպերատիվ հիշողություն ունեցող սարքերում գրանցված սխալներին: Գործարկվել է նաև Cache-ի կարգավորման համակարգ, որն անչափ օգտակար կլինի փոքր հիշողություն ունեցող սարքավորումներից օգտվող օգտատերերի համար: Այսպիսով, երթական տարբերակի թողարկումը նպատակ է հետապնդում App Armenia-ն լիովին գործարկելի դարձնել թույլ տեխնիկական տվյալներով սարքավորումների համար:

Մենք շնորհակալ ենք այն օգտատերերին, ովքեր մեզ օգտնում են հայտնաբերել հավելվածում տեղ գտած բացթողումները: Խնդրում ենք այսուհետ ևս ակտիվ կերպով տեղեկացնել մեզ արձանարգված սխալների մասին: Հավելվածի նոր տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով հետևյալ հղումը՝  http://app.am/android: Շնորհակալություն:

Google PLay Android Apps App Armenia Bugs