Ամենահաջողված հայկական մոբայլ նախագիծ հանդիսացող PicArt-ը 10 մլն դոլար է ներգրավել Sequoia Capital վենչուրային հիմնադրամից

Ամենահաջողված հայկական մոբայլ նախագիծ հանդիսացող PicArt-ը 10 մլն դոլար է ներգրավել Sequoia Capital վենչուրային հիմնադրամից

Picsart հայկական ֆոտոխմբագրիչ հավելվածն իր եկամտաբերությամբ և ավելի քան 200 միլիոն օգտատերերով կարողացել է հայտնվել ներդրող ընկերությունների ուշադրության կենտրոնում: Հաղորդվում է, որ բջջային հավելվածը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից: 

Picsart-ը հագեցած է լուսանկարների մշակման համար նախատեսված տարատեսակ գործիքներով, որոնց միջոցով տաղանդաշատ ստեղծագործողները կարողանում են մյուսների հետ կիսվել իրենց փորձով ու արվեստի բացառիկ նմուշներով:

«Նման հավելված ստեղծելու համար ինձ ներշնչել է աղջիկս, ով շատ կրեատիվ և տաղանդավոր նկարչուհի է», - VentureBeat-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը՝ հավելելով, որ շատ ուրախ է մյուսներին ևս ստեղծագործելու հնարավորություն ընձեռելու համար:

PicsArt ներդրումներ