Ծաղկաձորում կայացավ «Mobile Developer Day» խորագրով գործնական համաժողովը

Ծաղկաձորում կայացավ «Mobile Developer Day» խորագրով գործնական համաժողովը

2014թ–ի հունվարի 18-ից 19-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Mobile Developer Day» խորագրով գործնական համաժողովը, որը կազմակերպվել էր  «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) աջակցությամբ։ Համաժողովին, որը նվիրված էր տեղական բջջային բովանդակության զարգացմանը և ձևավորմանը, մասնակցեցին բջջային բովանդակության առաջատար մշակող–ծրագրավորողներ, լրագրողներ և բիզնեսի ներկայացուցիչներ։
 
Սեմինարի կազմակերպիչները և մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ոլորտի առկա իրավիճակի շուրջ, քննարկեցին հիմնական խնդիրները և զարգացման ամենահեռանկարային ուղղությունները։ Սեմինարի շնորհիվ բիզնեսի ներկայացուցիչները և ծրագրավորողները կարողացան մշակել համագործակցության հիմնական պլան՝ նպատակ ունենալով ապահովվել  տեղական, այդ թվում նաև հայալեզու բջջային բովանդակության հանդեպ աճող պահանջարկը։
 
«Համաժողովը հանդիսանում է  «ԱրմենՏել» ընկերության կողմից անցած տարի հայտարարված բջջային բովանդակության և հավելվածների զարգացման ծրագրի  շարունակությունը։ Մենք կքնարկենք զարգացման այն հիմնական ուղղությունները, որոնք կարիք ունեն խոշոր բիզնեսի միջամտության։ Մեր ընկերությունը սոցիալական քաղաքականության շրջանակում մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական զարգացմանը և աջակցում է հայալեզու կամ Հայաստանում ստեղծված բովանդակության զարգացմանը», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
 
«Անցած տարվա նոյեմբերից մենք համագործակցության ենք հրավիրում բջջային հավելվածների և բովանդակության տեղական մշակող–ծրագրավորողների։ Ինչի շնորհիվ ապագա զարգացման պլաններից բացի, մենք ունենք տեղական մշակող–ծրագրավորողների հստակ բջջային հավելվածներ՝ արդեն իսկ պատրաստ գործարկման։ Համատեղ աշխատանքի ընթացքում մենք նկատեցինք հետաքրքրության մեծ ալիք այս ոլորտի հանդեպ, և ես վստահ եմ, որ մեր աշխատանքը կխթանի հայ մշակող–ծրագրավորողների բջջային հավելվածների ստեղծմանը»,- նշեց  «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:
 
Սեմինարին մասնակցեցին «ԱրմենՏել»,  Microsoft, mLab, Zoom Graphics, Helix Consulting, Fluger, Dinamica, Simply Technologies, OMG Studio ընկերությունների ներկայացուցիչներ։

Beeline Անդրեյ Պյատախին Microsoft mLab Zoom Graphics Helix Consulting Fluger Dinamica Simply Technologies OMG Studio