Տեղի ունեցավ «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսը

Տեղի ունեցավ «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսը

Այսօր` նոյեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսը: Այն կազմակերպել էր նորաստեղծ «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամը`այսպիսով ազդարարելով նաև իրենց գործունեության մասին: AppCON 2013 կոնֆերանսի նպատակն է աջակցել հայկական բջջային բովանդակության զարգացմանը, որին կարելի է հասնել երկու ճանապարհով՝ ստեղծել նոր հավելվածներ և ապահովվել դրանց առաջխաղացումը, ինչպես նաև աջակցել արդեն ստեղծված նախագծերին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը` նշելով, որ նմանատիպ միջոցառումն ու միմյանց հետ համագործակցությունը կարող է հանգեցնել Հայաստանում բջջային բովանդակության զարգացմանը, որը վերջին տարիներին աշխարhում արագընթաց զարգացում է ապրում, մինդեռ Հայաստանում բջջային բովանդակության ստեղծումը առայժմ այդքան էլ չի կարևորվում:

Ս. Չախալյանը նկատում է, սակայն, որ վերջին շրջանում այս ուղղությամբ Հայաստանում որոշակի ակտիվացում է նկատվում: «Ծրագրավորման ոլորտը մեր երկրում բավականին զարգացած է, իսկ բջջային բովանդակության ստեղծման ավելացմանը, կարծում եմ, կարող է նպաստել նաև այս կոնֆերանսը, քանի որ այս միջոցառմանը մասնակցում են ինչպես ծրագրավորողներ, բջջային ծրագրավորմամբ հետաքրքրվող մասնագետներ, այնպես էլ` բիզնեսի, կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ»,- ասաց Ս. Չախալյանը: Տեղեկացնենք, որ միջոցառմանը մասնակցում են խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, բջջային հավելվածների մշակողներ, լրագրողներ, ինչպես նաև ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում այս ոլորտում լավագույն փորձի վերաբերյալ ելույթ ունեցան «Մայքրոսոֆթ», SPB TV,  PicsАrt, mLab ECA և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ 168.am

Beeline AppCon Սամվել Չախալյան Անդրեյ Պյատախին Գրիգոր Բարսեղյան PicsArt mLab ECA