Նոյեմբերի 22-ին կկայանա Հայաստանում շարժական բովանդակության զարգացմանը նվիրված AppCon 2013 համաժողովը

Նոյեմբերի 22-ին կկայանա Հայաստանում շարժական բովանդակության զարգացմանը նվիրված AppCon 2013 համաժողովը

Նոյեմբերի 22-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում տեղի կունենա «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողով: Համաժողովը կազմակերպում է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը՝ «ԱրմենՏել» ընկերության (Beeline) աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվելու են բջջային հավելվածների և բովանդակության զարգացման ժամանակակից միտումները, Հայաստանում բջջային ծրագրավորման ներկայիս իրավիճակը, զարգացման ուղղությունները, ինչպես նաև բջջային նոր նախագծերի կառավարման և զարգացման մոտեցումները: 

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու ոլորտի միջազգային և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին: Համաժողովի ընթացքում տեղի կունենա բիզնեսի, հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների և ծրագրավորողների համատեղ քննարկումներ:  

«AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.app.am կայք:

Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով +374 99 02 44 20 կամ + 37410 28 60 82 հեռախոսահամարներով կամ ուղարկելով նամակ appcon@app.am էլեկտրոնային հասցեին:

Beeline AppCon Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն