Conference

«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը, «Արմենտել» ՓԲԸ (Beeline) աջակցությամբ, կազմակերպում է «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանսը:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվելու են. բջջային հավելվածների և բովանդակության զարգացման ժամանակակից միտումները, Հայաստանում բջջային ծրագրավորման ներկայիս վիճակը և զարգացման ուղղությունները, բջջային նոր նախագծերի ճիշտ կառավարման և զարգացման մոտեցումները:

Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին: Բիզնեսի, մշակույթի, կրթության, գիտության և հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների ու ծրագրավորողների համատեղ քննարկումները կարող են բջջային բովանդակության զարգացման և նոր նախագծերի ստեղծման լավ հիմք հանդիսանալ:

Որպես ՏՏ ոլորտի ամենահեռանկարային ճյուղի, «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնը» մեծ ուշադրությամբ է հետևում բջջային տեխնոլոգիաների զարգացումներին: «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնը» պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բջջային բովանդակության զարգացմանը նպաստող ծրագրերի, հավելվածների և գաղափարների ստեղծմանն ու իրականացմանը:

Կոնֆերանսը կկայանա նոյեմբերի 22-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում: Հասցե` Վ. Սարգսյան 26/1, 9-րդ հարկ: Գրանցումը՝ սկսած 9:30-ից:

Agenda and Timeline

09:30 10:00Մասնակիցների գրանցում:

10:00 11:20Ողջույնի խոսք
Անդրեյ Պյատախին
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն
«Հեռահաղորդակցության օպերատորի դերը բջջային հավելվածների զարգացման գործում»


Գրիգոր Բարսեղյան
«Microsoft» Հայաստանյան գրասենյակի տնօրեն
«Microsoft-ի փորձը: Հայալեզու հավելվածների զարգացումը Windows Phone բազայի հիման վրա»


Դմիտրի Ֆիլիպով և Պյոտր Շերբակով
SPB TV ընկերության զարգացման և էլեկտրոնային բովանդակության գծով տնօրեններ
«Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային հավելվածների շուկան. միտումները եւ հեռանկարները»



11:20 11:40Սուրճի ընդմիջում

11:40 13:00 Արտավազդ Մեհրաբյան
PicsАrt` գլխավոր օպերացիոն տնօրեն (COO)
«PicsАrt. հաջողության ուղի»


Մարիամ Դավթյան
mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն
«Բջջային հավելվածներ բիզնեսի համար»


Սամվել Չախալյան
«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն»
«Բջջային բովանդակության զարգացման գործնական ծրագիր»



13:00 14:00Ընդմիջում / Ճաշ

14:00 15:30 Քննարկումներ

Մոդերատոր՝ Սամվել Չախալյան
«Բջջային տեխնոլոգիաները բիզնեսում»

Մոդերատոր՝ Անուշ Բեղլոյան
«Բջջային տեխնոլոգիաների և բջջային բովանդակության զարգացումը հանրային ոլորտում»



15:30 16:00Եզրափակում և սուրճ

Speakers

Անդրեյ Պյատախին
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն
Արտավազդ Մեհրաբյան
PicsАrt` գլխավոր օպերացիոն տնօրեն (COO)
Գրիգոր Բարսեղյան
«Microsoft» Հայաստանյան գրասենյակի տնօրեն
Դմիտրի Ֆիլիպով և Պյոտր Շերբակով
SPB TV ընկերության զարգացման և էլեկտրոնային բովանդակության գծով տնօրեններ
Մարիամ Դավթյան
mLab ECA բջջային լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն
Սամվել Չախալյան
«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն»
Շրջանակները՝ PicsArt:

Contacts and Location

AppCON 2013
NOV 22, 09:30 AM


ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1,
«Էրեբունի Պլազա» բ/կ 9-րդ հ.
Էլ. Փոստ` appcon@app.am



Կազմակերպիչ


«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն»
Հասցե` ք. Երևան, Հանրապետության 62/98
Հեռ.` +374 99 02 44 20, +374 10 54 22 49
Էլ. Փոստ` techdev@geek.am